close
Jump to content

Ելիսեյան պալատ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ելիսեյան պալատ
Image
քաղաքային պալատ, պաշտոնական նստավայր Խմբագրել Wikidata
Ստեղծում1722 Խմբագրել Wikidata
Կիրառությունըպաշտոնական նստավայր Խմբագրել Wikidata
Կոչվել է ի պատիվԵլիսեյան դաշտեր Խմբագրել Wikidata
ԵրկիրՖրանսիա Խմբագրել Wikidata
Վարչատարածքային միավորՄեծ Փարիզ
 Փարիզ
  Փարիզի 8-րդ շրջան Խմբագրել Wikidata
Տեղակայված էՖոբուր Սենտ Օնորե Խմբագրել Wikidata
ՎայրՄադլեն Խմբագրել Wikidata
Կոորդինատներ48°52′13″N 2°18′59″E Խմբագրել Wikidata
ՍեփականատերՖրանսիական պետություն Խմբագրել Wikidata
Նշանակալից իրադարձությունպատրաստման կամ շինարարության սկիզբ Խմբագրել Wikidata
ՊատվիրատուԼուի-Անրի դը Լա Տուր դ’Օվերն Խմբագրել Wikidata
ՃարտարապետArmand Claude Mollet Խմբագրել Wikidata
Ճարտարապետական ոճբարոկկո ճարտարապետություն, կլասիցիզմ Խմբագրել Wikidata
Պաշտոնական բացման ամսաթիվը1722 Խմբագրել Wikidata
OccupantՖրանսիայի Հանրապետության նախագահ Խմբագրել Wikidata
Floors above ground3 Խմբագրել Wikidata
Has facilityվերելակ Խմբագրել Wikidata
Ժառանգության կարգավիճակդասակարգված պատմական հուշարձան Խմբագրել Wikidata
Պաշտոնական կայքlink Խմբագրել Wikidata
Քարտեզ

Ելիսեյան պալատ (ֆրանսերեն՝ Palais de l'Élysée), Ֆրանսիայի նախագահի նստավայրը Փարիզում։ Գտնվում է Փարիզի 8–րդ շրջանում՝ Ֆոբուր Սենտ Օնորե փողոցում։ Մյուրատի դահլիճում տեղի են ունենում Ֆրանսիայի նախարարների խորհրդի նիստերը։ Պալատի շրջակա այգիներում Բաստիլի գրավման օրը՝ հուլիսի 14–ին, տեղի են ունենում տոնակատարություններ՝ Ֆրանսիայի Հանրապետության օրվա առթիվ։

Ելիսեյան պալատում նախագահը հանրապետական գվարդիայի հանդիսավոր պահակախմբով ընդունում է այլ պետությունների ղեկավարներին։

Պալատը կառուցվել է 1718—1722 թվականներին ճարտարապետ Արման–Կլոդ Մոլլեի նախագծով կոմս Էվրյոյի և նրա կնոջ համար որպես մայրաքաղաքային նորաձև առանձնատուն (hôtel de l'Élysée)։ Կոմսի մահից հետո՝ 1753 թվականին, այն ձեռք է բերել Լյուդովիկոս XV–ը մարքիզուհի Պոմպադուրի համար, որն էլ ընդարձակել է նրա տարածքը։ 1764 թվականին մարքիզուհու մահից հետո պալատն անցել է թագավորի հեռավոր ազգականներին։

Նապոլեոն Բոնապարտի օրոք պալատն առաջին անգամ օգտագործվել է կառավարության պահանջների համար։ 1805 թվականին պալատը ձեռք է բերել Մյուրատը[1]։ Վերջինիս՝ Նեապոլ մեկնելուց հետո այնտեղ հաստատվել է կայսրը։

1816 թվականին Ելիսեյան պալատը գնել է Լյուդովիկոս XVIII–ը։

1848 թվականին պալատը պաշտոնապես հռչակվել է Ֆրանսիայի երկրորդ հանրապետության նախագահ Նապոլեոն III–ի նստավայր, ով իրեն կայսր էր հռչակել։ Ելիսեյան պալատը, կայսրի ցանկություններին համապատասխան, վերանորոգվել է 1853—1867 թվականներին ճարտարապետ Լակրուայի կողմից։ Այդ ժամանակներից սկսած՝ պալատի արտաքին տեսքն այլևս չի փոփոխվել։

Image
Palais de l'Élysée, Paris.

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
ImageՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ելիսեյան պալատ» հոդվածին։