close
Jump to content

Գոռ Հակոբյան (երգիչ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գոռ Հակոբյան
Image
Հիմնական տվյալներ
Ի ծնե անունԳոռ Արտավազդի Հակոբյան
Նաև հայտնի է որպեսԳոռ ՆՏ
Ծնվել էհունվարի 14, 1988(1988-01-14) (38 տարեկան)
Կապան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԵրկիրՀայաստանՀայաստան
Ժանրերռեփ, փոփ
Մասնագիտություներգիչ, դերասան և հաղորդավար
Գործունեություն2006-ից մինչ այսօր
ԼեյբլGor Hakobyan Music Production
ԿրթությունԵԹԿՊԻ
ԱմուսինՀրանուշ Մնոյան
Image Gor Hakobyan Վիքիպահեստում

Գոռ Հակոբյան (հունվարի 14, 1988, Ղափան, Հայկական ՍՍՀ, ՍՍՀՄ), հայ երգիչ, դերասան և հաղորդավար։ Հայտնի է «Ֆուլ հաուս» սիթքոմից՝ Ֆելոյի դերակատարմամբ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գոռ Հակոբյանը ծնվել է 1988 թվականի հունվարի 14-ին՝ ՀԽՍՀ Ղափան քաղաքում, 3 տարեկան հասակում՝ 1991թ., ընտանիքի հետ տեղափոխվել է Գյումրի։ Ամուսնացած է, ունի երեք որդի։

2004 թվականին ավարտել է Գյումրու թիվ 37 միջնակարգ դպրոցը, իսկ 2010 թվականին՝ ԵԹԿՊԻ Վանաձորի մասնաճյուղի դերասանական բաժինը։

2006-2010 թվականներին մասնակցել է «Նոր Ծոեր» երաժշտական նախագծում, և հայտնի եղել «Գոռ ՆՏ» մականվամբ։

2012-2014 թվականներին հեղինակել և նկարահանել է ԱնտիՎիրուս նախագիծը, որտեղ հանդիսացել է որպես հաղորդավար, սցենարիստ և պրոդյուսեր։

2014–2019 թվականներին նկարահանվել է «Ֆուլ հաուս» սիթքոմում, և մարմնավորել Ֆելիքսի (Ֆելո) դերը։

2018 թվականին հիմնադրել է սեփական ձայնագրման ստուդիան։

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆիլմ
Տարի Անվանում Դեր Ծանոթագրություններ
2015 Արամմա Արամ[1] Գլխավոր դեր
Հեռուստատեսություն
Տարի Անվանում Դեր Ծանոթագրություններ
2014-2019 «Ֆուլ հաուս» Ֆելիքս «Ֆելո» Գլխավոր դեր
2019 «Ֆուլ Երե1» Ֆելիքս «Ֆելո» Գլխավոր դեր
2020-2021 «Հարս չկա» Գոռ Գլխավոր դեր
2021 «Դեպի ճամբար» Հրաչ
2022 «Սիրո հասակ» Ալիկ Գլխավոր դեր
2024 «Բոլոլա» Պերճ
Երաժշտական տեսահոլովակներ
Տարի Անվանում Արտիստ(ներ) ՅուԹյուբյան դիտում
2010 120 կմ Գոռ Հակոբյան, ՀՏ Հայկո 75,696 հազար դիտում
2010 Հիշողություն Գոռ Հակոբյան, Վարուժ Աթոյան 5,332 hազար դիտում
2016 Նա է Գոռ Հակոբյան 7,3 միլիոն դիտում
2017 Սիրտն իմ Գոռ Հակոբյան 1,7 միլիոն դիտում
2017 Սիրտս սրտիս Գոռ Հակոբյան 19 միլիոն դիտում
2018 Ուշ լինի, նուշ լինի Գոռ Հակոբյան 8.4 միլիոն դիտում
2018 Ամառ ա Գոռ Հակոբյան

Քրիստինա Եղոյան

20 միլիոն դիտում
2019 Չեմուչում Գոռ Հակոբյան 664 հազար դիտում
2020 Կներես Գոռ Հակոբյան 2 միլիոն դիտում

Սկավառակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 2006 — Զոքանչս դու ես
  • 2007 — Պարտք ունիմ
  • 2007 — Ապարան
  • 2009 — 8+2
  • 2010 — Քաոս
  • 2021 — Ինադու

Սինգլեր ու Երգեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Movies & TV. Pirate Camp (2015)». IMD. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 28-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
ImageՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գոռ Հակոբյան (երգիչ)» հոդվածին։