Բոբի Սենդս
| Բոբի Սենդս անգլ.՝ Bobby Sands | |
|---|---|
| Ծնվել է | մարտի 9, 1954[1][2][3][…] |
| Ծննդավայր | Rathcoole, Անտրիմ, Հյուսիսային Իռլանդիա, Միացյալ Թագավորություն[4] կամ Բելֆասթ, Հյուսիսային Իռլանդիա, Միացյալ Թագավորություն[5] |
| Մահացել է | մայիսի 5, 1981[6][2][3][…] (27 տարեկան) |
| Մահվան վայր | HM Prison Maze, Դաուն շրջան, Հյուսիսային Իռլանդիա, Միացյալ Թագավորություն[6] |
| Գերեզման | Milltown Cemetery[7] |
| Քաղաքացիություն | |
| Մայրենի լեզու | անգլերեն |
| Կրոն | Հռոմի Կաթոլիկ եկեղեցի |
| Երկեր | The Diary of Bobby Sands? |
| Մասնագիտություն | քաղաքական գործիչ, մուլտիպլիկատոր, Karosseriebauer և ակտիվիստ |
| Զբաղեցրած պաշտոններ | Միացյալ Թագավորության 48-րդ գումարման պառլամենտի անդամ |
| Կուսակցություն | Anti H-Block?[8] |
| 🌐 | |
Բոբի Սենդս (Robert Gerard Sands, անգլ.՝ Bobby Sands, իռլանդերեն՝ Roibeárd Gearóid Ó Seachnasaigh[9], մարտի 9, 1954[1][2][3][…], Rathcoole, Անտրիմ, Հյուսիսային Իռլանդիա, Միացյալ Թագավորություն[4] և Բելֆասթ, Հյուսիսային Իռլանդիա, Միացյալ Թագավորություն[5] - մայիսի 5, 1981[6][2][3][…], HM Prison Maze, Դաուն շրջան, Հյուսիսային Իռլանդիա, Միացյալ Թագավորություն[6]), իռլանդացի ակտիվիստ, Մեծ Բրիտանիայի խորհրդարանի պատգամավոր, 1981 թվականի իռլանդական հացադուլի կազմակերպիչ և զոհ[10][11]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռոբերտ Ջերարդ Սենդսը ծնվել է կաթոլիկների ընտանիքում[12][13] Նյութաունաբիում և ապրել է այնտեղ մինչև 1960 թվականը[14], երբ ընտանիքը տեղափոխվել է Ռատկուլ[14]։ 1972 թվականի հունիսին նրանք ևս մեկ անգամ Օլսթերի են տեղափոխվել լոյալիստների պատճառով[15]։ 1972 թվականին Բոբին համալրել է Իռլանդական հանրապետական բանակի շարքերը[16]։ Նույն թվականի հոկտեմբերին նա ձերբակալվել է։ Նրա տնից հայտնաբերվել է 4 ատրճանակ, և նա դատապարտվել է 5 տարվա ազատազրկման[17]։ 1976 թվականին բանտից դուրս գալով՝ նա շարունակում է իր գործունեությունը Իռլանդական հանրապետական բանակում։ Մեղադրվել է Balmoral Furniture Company պայթեցման մեջ մասնակցություն մեջ, բայց դատավորը բավարար ապացույցներ չլինելու պատճառով չի բավարարել մեղադրանքը[18]։ Այնուհետև նա ներգրավված է եղել փոխհրաձգություն մեջ, որի վայրից նրան չի հաջողվել փախչել[19], արդյունքում 1977 թվականին դատարանը որոշել է դատապարտել նրան 14 տարվա ազատազրկման Մեյզ բանտում[20]։ Սենդսի փաստաբան Փեթ Ֆինուքեյնին ևս հետագայում սպանել են լոյալիստները։ Հետագայում վերացվել է Special Category Status-ը, ինչի շնորհիվ Իռլանդական հանրապետական բանակի անդամները համարվում էին սովորական հանցագործներ, դա հանգեցրել է բազմաթիվ բողոքի ակցիաների և հացադուլների կազմակերպման։ Սենդսը ակցիաների ակտիվ մասնակիցներից էր[21]։ Գտնվելով ազատազրկման մեջ՝ նա գրում էր հոդվածներ և բանաստեղծություններ (Skylark Sing Your Lonely Song[22], One Day in My Life)[23]։
1981 թվականի ապրիլին սրտի կաթվածից մահանում է իռլանդական Ֆերմանա և Հարավային Թիրոն շրջաններից ընտրված հանրապետականների պատգամավոր Ֆրենկ Մագուայրը։ Սկսվում է ընտրարշավը, որի արդյունքում 1981 թվականի ապրիլի 9-ին Բոբի Սենդսը ստանալով 30 493 ձայն՝ դառնում է ամենաերիտասարդ պատգամավորը[24]։ Սենդսի ընտրվելուց հետո Մեծ Բրիտանիայի խորհրդարանը ընդունում է օրինագիծ, ըստ որի արգելվում է մեկ տարուց ավել ազատազրկում կրող անձանց առաջադրվել որպես պատգամավորի թեկնածու[25][26]։
Հացադուլը սկսելուց 66 օր անց ամբողջովին հյուծված Բոբին մահանում է բանտի հոսպիտալում[27]։ Նրա մահվան լուրը առաջացրել են ընդվզումներ, երկու անձ զոհվել են Բելֆաստի հյուսիսում ազգայնականների ջարդերի ժամանակ[28][29]։ Սենդսի հուղարկավորությանը ներկա էին մոտ 100 000 մարդ[30]։
Իռլանդական հացադուլ
[խմբագրել | խմբագրել կոդը]1981 թվականի մարտի 1-ին Սենդսը սկսել է Իռլանդական հացադուլը, որին հետո սկսել են միանալ նաև այլ բանտարկյալներ։ Նրանք ներկայացրել էին հետևյալ 5 պահանջները․
- բանտային համազգեստ չկրելու իրավունք,
- բանտային աշխատանք չկատարելու իրավունք,
- այլ բանտարկյալների հետ շփվելու ազատություն, ինչպես նաև կրթական և ժամանցային գործունեություն կազմակերպելու իրավունք,
- շաբաթական մեկ այցելության, մեկ նամակի և մեկ ծանրոց ստանալու իրավունք,
- համաներման իրավունք[31]։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]Բոբիի հարազատ քույրը նույնպես հայտնի քաղաքական գործիչ և ակտիվիստ է։
Բոբին ամուսնացել է Ջերալդին Նոադի (Geraldine Noade) հետ, իսկ 1973 թվականի մայիսի 8-ին ծնվել է նրանց որդին՝ Ջերարդը[32]։
Բոբիի քույրերից մեկը նույնպես իր ամուսնու հետ մասնակցել է իռլանդական հանրապետականների շարժմանը[33]։
Հիշատակ
[խմբագրել | խմբագրել կոդը]2008 թվականին Սթիվ Մակքուինը նկարահանել է «Քաղց» ֆիմը Իռլանդական հացադուլի իրադարձություների մասին, որտեղ գլխավոր հերոսը Բոբի Սենդսն է, նրա դերը մարմնավորում է Մայքլ Ֆասբենդերը։ Ֆիլմն 2008 թվականին Կաննի կինոփառատոնում արժանացել է «Ոսկե տեսախցիկ» մրցանակի[34]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Bobby Sands – Born 60 years ago — An Phoblacht, 0014.
- 1 2 3 4 Krupanski M. Encyclopædia Britannica
- 1 2 3 4 Discogs(անգլերեն) — 2000.
- 1 2 Bobby Sands MP
- 1 2 Գերմանիայի ազգային գրադարանի կատալոգ (գերմ.)
- 1 2 3 4 Republican Roll of Honour — An Phoblacht.
- ↑ Oxford Dictionary of National Biography / C. Matthew, D. Cannadine — Oxford: OUP, 2004.
- ↑ 1981: Hunger striker elected MP — BBC, 1981.
- ↑ «Legacy of Cage Eleven». Nuzhound.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 26-ին.
- ↑ «Hunger Strike 1980-82». BBC News. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 9-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 26-ին.
- ↑ «CAIN: Politics: Elections: Westminster By-election (NI) Thursday 9 April 1981». Cain.ulst.ac.uk. 1981 թ․ ապրիլի 9. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 26-ին.
- ↑ Feehan, Bobby Sands and the Tragedy of Northern Ireland, p. 17
- ↑ Sands, Writings from Prison
- 1 2 O’Hearn, Bobby Sands: Nothing but an Unfinished Song
- ↑ O’Hearn, Nothing but an unfinished song: Bobby Sands, ch. 1
- ↑ Geraghty, The Irish War, p. 68-70
- ↑ Morrison, Cain Biography Արխիվացված 2006-12-07 Wayback Machine (Cain.ulst.ac.uk), s. 'intro'
- ↑ Price, Keep On Running (WalesOnline.co.uk) p. 1
- ↑ English, Armed Struggle: The History of the IRA, p. 196—198
- ↑ «Terrorism Knowledge Base Article on Bobby Sands». Tkb.org. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 26-ին.
- ↑ Taylo, Provos, The IRA and Sinn Féin, p. 251—252
- ↑ 1989, Mercier Press, ISBN 0-85342-726-7
- ↑ 2001, Mercier Press, ISBN 1-85635-349-4)
- ↑ BBC News, 1981: Hunger striker elected MP Արխիվացված 2008-03-07 Wayback Machine (April 1981)
- ↑ Julian Haviland, «Bill to stop criminal candidates», The Times, 13 June 1981, p. 2.
- ↑ Gay, Disqualification for membership of the House of Commons (October 2004)
- ↑ O’Keeffe, «Suicide and Self-Starvation Suicide and Self-starvation Արխիվացված 2020-04-02 Wayback Machine», Vol. 59, No. 229 (Jul., 1984), pp. 349—363
- ↑ Malcolm Sutton. «An Index of Deaths from Conflict in Ireland». CAIN. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ փետրվարի 17-ին. Վերցված է 2007 թ․ սեպտեմբերի 7-ին.
- ↑ «A Chronology of the Conflict - 1981». Արխիվացված օրիգինալից 2011 թ․ փետրվարի 18-ին. Վերցված է 2007 թ․ սեպտեմբերի 7-ին.
- ↑ «University of Ulster CAIN archive». Cain.ulst.ac.uk. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 26-ին.
- ↑ Taylor, Provos The IRA & Sinn Féin, p. 229—234
- ↑ David Beresford Ten Men Dead: The Story of the 1981 Irish Hunger Strike. — London, 1987.
- ↑ Toolis, «McKevitt’s inglorious career Արխիվացված 2009-10-09 Wayback Machine
- ↑ Thorpe, Vanessa (2008 թ․ մայիսի 11). «Anger as new film of IRA hero Bobby Sands screens at Cannes». The Observer. London. Վերցված է 2008 թ․ մայիսի 14-ին.