close
Jump to content

Բենջամին Բրեթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Image
Բենջամին Բրեթ
Image
Ծնվել է1963 թվականի դեկտեմբերի 16-ին
ԾննդավայրՍան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ԿրթությունԿալիֆորնիայի համալսարան Սանտա Բարբարայում և Լոուելի ավագ դպրոց
ՔաղաքացիությունԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Մասնագիտությունդերասան
Ակտիվ շրջան1987-մինչև այսօր
Ամուսին(ներ)Թալիսա Սոտո
Երեխա(ներ)Sophia Bratt?

Բենջամին Բրեթ (անգլ.՝ Benjamin Bratt, դեկտեմբերի 16, 1963(1963-12-16)[1][2], Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ[2]), ամերիկացի դերասան։ Նա մեծ ճանաչման հասավ Օրենք և կարգուկանոն սերիալում կատարած դետեկտիվ Ռոնալդո Կյորտիսի դերով, ինչպես նաև «Արյան դիմաց վճարում են արյունով», «Միսս հանճարեղություն» և «Տրաֆֆիկ» ֆիլմերում կատարած դերերով, 2004 թվականին նկարահանվել է «Կին-կատուն» ֆիլմում։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բենջամինը ծնվել է Սան Ֆրանցիսկոյում՝ մետաղագործի և բուժքրոջ ընտանիքում։ Նրա հայրը Փիթեր Բրեդը, որը անգլիական և գերմանական ծագում ունի՝ բրոդվեյական դերասան Ջորջ Քլիվլենդ Բրեդի որդին է (անգլ.՝ George Cleveland Bratt, 1893—1984 թթ.): Մայրը՝ Էլդի Բանդան, հնդկական ծագումով պերուացի է։ Նա տեղափոխվել է ԱՄՆ 14 տարեկանում։ Բենջամինի ծնողները ամուսնացել են 1960 թվականի դեկտեմբերի 30-ին, բայց արդեն 1967 թվականին բաժանվեցին։ 2002 թվականի ապրիլի 13-ին ամուսնացել է դերասանուհի Թալիսա Սոտոյի հետ։ Զույգն ունի երկու երեխա՝ Սոֆիա Ռոզալինդա Բրեթն (դեկտեմբերի 6, 2002 թ.) և Մաթեո Բրեվերի Բրեթը (հոկտեմբերի 3, 2005 թ.)[3]:

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
ԹվականՀայերեն անվանումըՕրիգինալ անվանումըԴերը
1987ԽուարեսJuarezՍերժանտ Ռոզենդո Հուարես
1988Lovers, Partners & SpiesԷստեբան
1988Ոստիկանական պատմություն. Գլադիատորների դպրոցPolice Story: Gladiator SchoolՍպա Դեյվ Ռամիրեսը
1988—1989KnightwatchԹոնի Մալդոնադո
1989Nasty BoysԷդուարդո Կրուզ
1989—1990Nasty BoysԷդուարդո Կրուզ
1990Մայրաքաղաքային նորություններCapital News
1990Լուսավոր հրեշտակBright AngelԿլոդ
1991Լավ ոստիկանOne Good CopՖելիքս
1991Ոսկե շղթաChains of GoldԿառլոս
1993Արյան դիմաց վճարում են արյունովBound by HonorՊակո
1993Shadowhunter
1993ԿործանողըDemolition ManԱլֆրեդո Գարսիա
1994Ուղղակի եւ ակնհայտ սպառնալիքClear and Present DangerԿապիտան Ռամիրես
1994Վայրի գետThe River WildՌեյնջեր Ջոնի
1994ՏեխասTexasԲենիտո Գարսա
1995—2009Օրենք և կարգուկանոնLaw & OrderԴետեկտիվ Ռեյ Կյորտիս
1996Ճանապարհիր ինձ տունFollow Me HomeԱբել
1996Կնոջ խոստովանությունըWoman UndoneՋիմ Մերկերը
1996—1999ՍպանդանոցHomicide: Life on the StreetԴետեկտիվ Ռեյ Կյորտիս
1998ExiledԴետեկտիվ Ռեյ Կյորտիս
2000Կարմիր մոլորակRed PlanetԼեյտենանտ Թեդ Սանտեն
2000Միսս հանճարեղությունMiss CongenialityԷրիկ Մեթյուս
2000ՏրաֆֆիկTrafficթմրանյութերի տեր Խուան Օբրոնդը
2000Լավագույն ընկերThe Next Best ThingԲեն Կուպեր
2000Վերջին պրոդյուսերThe Last ProducerԴեյմն Բլեկ
2001Փոթորիկից հետոAfter the StormԱռնո
2004Կին-կատուCatwomanԹոմ Լաուն
2005Վատ սովորությունThumbsuckerՄեթ Շրամմ
2005Մեծ արշավThe Great Raidփոխգնդապետ Հենրի Մուխչին
2007Սերը խոլերայի տարիներինLove in the Time of CholeraԴոկտոր Յուվենոլ Ուրբինո
2009ԱռաքելությունLa missionՉե Ռիվերա
2009—2009Ամերիկյան արկածներThe American Experienceպատմող
2010—2013Ամերիկյան ընտանիքModern FamilyԽավիեր Դելգադո
2011—2013Մասնավոր պրակտիկաPrivate PracticeԴոկտոր Ջեք Ռայլի
2012The Lesser BlessedՋեդ
2013ԾախունSnitchԽուան Կառլոս «Էլ-Տոպո» Պինտերա
2013Անճոռնի ես 2Despicable Me 2Էդուարդո / Էլ Մաչո
2013Super MannyՄաննի
2016Առաքելություն ՄայամիումRide Along 2Էնթոնի Պոպ
2016Բժիշկ ՍթրենջDoctor StrangeՋոնաթան Փանգբորն
2017Կոկոյի գաղտնիքըCocoԷռնեստո դե Լա Կրուզ

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Discogs(անգլերեն) — 2000.
  2. 1 2 Internet Movie Database — 1990.
  3. «Benjamin Bratt & Wife Have a Boy» (անգլերեն). people.com. 2005 թ․ հոկտեմբերի 7. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 29-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 11-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
ImageՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բենջամին Բրեթ» հոդվածին։