close
Jump to content

Արտյոմ Երկանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Երկանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արտյոմ Երկանյան
Արտեմ Լևոնի Երկանյան
Ծնվել էմարտի 15, 1971(1971-03-15) (55 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունImage Հայաստան
ԿրթությունՎ․ Բրյուսովի անվան պետական համալսարան
Մասնագիտությունհաղորդավար, մեկնաբան, լրագրող և հեռուստահաղորդավար
Աշխատանք1988-ից
ԱշխատատուՄիր, Առաջին ալիք, Հայաստանի Հանրային Հեռուստաընկերություն, Ինտերնյուզ և Շանթ հեռուստաընկերություն
ԱնդամությունՀայաստանի ժուռնալիստների միություն

Արտյոմ Լևոնի Երկանյան (իսկական անունը՝ Արտեմ, մարտի 15, 1971(1971-03-15), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ հաղորդավար, մեկնաբան, լրագրող։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1993 թվականին սովորել է Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական ինստիտուտի ռուսաց լեզվի և գրականության ֆակուլտետում։

1988-1998 թթ. թղթակցել և խմբագրել է բազմաթիվ թերթեր և ամսագրեր՝ «Կոմսոմոլ», «Գործարար աշխարհ», «Հայկական բորսայի տեղեկագիր», «Ժամանակ», «Հայաստանի Հանրապետություն», «Բրավո», «Բորսային լուրեր», «Նոր սերունդ»։

1990 թվականից՝ Հայաստանի Ժուռնալիստների միության, 1995 թվականից Երևանի մամուլի ակումբի անդամ է։

1998 թ. եղել է «Միր» հեռուստաընկերության լրատվական մեկնաբան։

1998-1999 թթ.աշխատել է Ռուսաստանի Առաջին ալիքի «Ժամանակ», «Լուրեր», «Առավոտ» հաղորդումների թղթակից, 2000-2001 թթ.՝ «Ինտերնյուզ» կազմակերպության հայաստանյան գրասենյակի «Ճակատային գծում» հաղորդման պրոդյուսեր և հաղորդավար։

2000-2003 թթ․ Հանրային հեռուստաընկերությունում ռուսերեն լեզվով վարել է «Հայլուր» լրատվական հաղորդումը։

Հեղինակել է մի քանի դոկումենտալ ֆիլմեր և ռեպորտաժներ, որոնց համար արժանացել է մրցանակների։

2002 թվականից թղթակցում է «Կոմերսանտ» թերթին։

2003 թվականից հանդիսանում է «Շանթ» հեռուստաընկերության լրատվական ծառայության խմբագիրը։

2009 թ․ արժանացել է Երևանի Մամուլի ակումբի, 2010 թ.` Ռուսալեզու հեռուստատեսային և ռադիոհաղորդումների միջազգային 5-րդ փառատոնի մրցանակներին։

2010 թվականի սեպտեմբերի 2-ից մինչև 2011 թվականի հուլիսի 28-ը հեղինակել և վարել է «Հայկական աշխարհ» հաղորդաշարը։

2011 թվականի հունվարի 23-ից հեղինակել և վարել է «Աշխարհի հայերը» հաղորդաշարը[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]