Արտավազդ Հակոբյան
Արտաքին տեսք
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Հակոբյան ազգանունով այլ մարդկանց մասին։
| Արտավազդ Հակոբյան | |
|---|---|
| Ծնվել է | հունիսի 6, 1903[1][2] |
| Ծննդավայր | Ալեքսանդրապոլ[2] |
| Մահացել է | մարտի 31, 1973[1][2] (69 տարեկան) |
| Վախճանի վայր | Մոսկվա, ԽՍՀՄ[1][2] |
| Ազգություն | հայ |
| Կրթություն | Մոսկվայի Ն. Բաումանի անվան պետական տեխնիկական համալսարան (1929)[1] |
| Աշխատավայր | All-Russian Electrotechnical Institute named after V.I.Lenin?[1][2] |
| Պարգևներ | |
Արտավազդ Արմենակի Հակոբյան (հունիսի 6, 1903[1][2], Ալեքսանդրապոլ[2] - մարտի 31, 1973[1][2], Մոսկվա, ԽՍՀՄ[1][2]), ճարտարագետ-էլեկտրիկ։ Տեխնիկական գիտությունների թեկնածու (1938)։ Պրոֆեսոր (1962)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավարտել է Մոսկվայի բարձրագույն տեխնիկական ուսումնարանը (1929)։ 1929-1973 թվականներին աշխատել է Մոսկվայի Համամիութենական էլեկտրատեխնիկական ինստիտուտում (1941 թվականից՝ լաբորատորիայի վարիչ)։ Աշխատանքները վերաբերում են փոփոխական հոսանքի բարձր լարման էլեկտրասարքավորումների ստեղծման, ստատիկ էլեկտրականությունից և ամպրոպներից շենքերի ու կառույցների պաշտպանության հարցերին։ Լենինյան մրցանակի դափնեկիր (1962)։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան.
- Կարմիր աստղի շքանշան (16.05.1947).
- Մեդալներ
- Լենինյան մրցանակ (1962) — փոփոխական հոսանքի 500 կիլովոլտ լարմամբ բարձրավոլտ սարքավորումների համալիրի ստեղծմանը մասնակցելու համար
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 5 6 7 8 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2000.
- 1 2 3 4 5 6 7 8 9 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.) — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 3.
| Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արտավազդ Հակոբյան» հոդվածին։ |
| ||||||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 71)։ |
| Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
Կատեգորիաներ:
- Հունիսի 6 ծնունդներ
- 1903 ծնունդներ
- Գյումրի քաղաքում ծնվածներ
- Մարտի 31 մահեր
- 1973 մահեր
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- Մոսկվայի պետական տեխնիկական համալսարանի շրջանավարտներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Կարմիր աստղի շքանշանի ասպետներ
- Լենինյան մրցանակի դափնեկիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Ճարտարագետներ այբբենական կարգով
- Հայ ճարտարագետներ
- Տեխնիկական գիտությունների թեկնածուներ
- Հայ պրոֆեսորներ