Ավետիք Հակոբյան
Արտաքին տեսք
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Հակոբյան ազգանունով այլ մարդկանց մասին։
| Ծնվել է | հունվարի 1, 1944 |
|---|---|
| Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
| Վախճանվել է | սեպտեմբերի 6, 2018 (74 տարեկան) |
| Կրթություն | Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ |
| Մասնագիտություն | նկարիչ |
| Անդամակցություն | Հայաստանի նկարիչների միություն |
Ավետիք Հակոբյան (հունվարի 1, 1944, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - սեպտեմբերի 6, 2018[1], հայտնի է նաև «Հավետ» անունով), հայ նկարիչ։ Հայաստանի նկարիչների միության անդամ (1974):
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավետիք Հակոբյանը ծնվել է 1944 թվականին Երևանում։ Ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը։ Դասավանդում է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանում, պրոֆեսոր է։ 1964 թվականից մասնակցել է հանրապետական և միջազգային ցուցահանդեսների։ Միջազգային ցուցահանդեսների է մասնակցել Ֆրանսիայում, Դանիայում, Բուլղարիայում, Գերմանիայում, Բալթյան երկրներում և այլուր։ Աշխատանքները գտնվում են Հայաստանի տարբեր թանգարաններում, Մոսկվայի պետական թանգարանում, մասնավոր հավաքածուներում[2][3]։
Ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Ինքնադիմանկար», 1970, 2007
- «Երանություն», 1983
- «Բնանկար», 1989
- «Սարի թաղ», 1994
- «Իրիկնադեմ», 1995
- «Ուշ ամառ», 1997
- «Բաց պատուհաններ», 1997
- «Մինաս…», 1997
- «Երկրաշարժ», 1998
- «Նատյուրմորտ», 2007
- «Սպասում», 2007
- «Բնորդուհի», 2007
- «Անավարտ երաժշտություն», 2011
- «Միայնակը» (2012
- «Մայրիկ» (2012
- «Վահան Տերյան», 2012
- «Աստղիկ», 2012
- «Կոմպոզիցիա», 2013
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Արծաթե մեդալ, 1965
- ԽՍՀՄ նկարիչների միության և մշակույթի նախարարության 1-ին մրցանակ, 1976
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ LLC, Helix Consulting. «Մահացել է գեղանկարիչ Ավետիք Հակոբյանը». www.panorama.am (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 7-ին.
- ↑ «Zarkfoundation - Ավետիք Հակոբյան». zarkfoundation.com.
- ↑ «artist». karllevoni.am. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հուլիսի 31-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 1-ին.