close
Jump to content

Առուշան Հակոբյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Հակոբյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Առուշան Հակոբյան
Image
 
Կրթություն՝ Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտ և Մոսկվայի բարձրագույն կուսակցական դպրոց
Գիտական աստիճան՝ Տեխնիկական գիտությունների թեկնածու
Մասնագիտություն՝ պետական գործիչ
Գործունեություն՝ 1988 – 1991թթ. ՀԿԿ Արարատի շրջկոմի 1-ին քարտուղար

1992 – 1996թթ. ՀՀ Գերագույն Խորհրդի աշխատակազմի ղեկավար

1996 – 2018թթ. ՀՀ Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար

Ազգություն Հայ
Ծննդյան օր ապրիլի 12, 1948(1948-04-12) (78 տարեկան)
Ծննդավայր Դամալա
Քաղաքացիություն Image Հայաստան
 
Պարգևներ

«Արդարադատության բարձրագույն պետական խորհրդականի» դասային աստիճան, 2007թ. օգոստոսի 29

Մխիթար Գոշի մեդալ «Պետական կառավարման համակարգում երկարամյա անբասիր գործունեության համար», 2016թ. դեկտեմբերի 28

Առուշան Հովհաննեսի Հակոբյան (ապրիլի 12, 1948 թ., Դամալա, Ախալցիխեի շրջան, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), ՀՀ պետական և քաղաքական գործիչ։

1965 թվականին Ա. Հակոբյանը գերազանցությամբ ավարտել է Վրաստանի Ախալցիխեի շրջանի Դամալայի միջնակարգ դպրոցը։ 1970 թվականին գերազանցությամբ ավարտել է Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտի (ԵրԱԱ) կաթի և կաթնամթերքների տեխնոլոգիայի ֆակուլտետը, ստացել ինժեներ-տեխնոլոգի մասնագիտություն։ 1967 - 1970 թվականներին եղել է Երևանի ԱԱԻ ՈՒԳԸ կենտրոնական խորհրդի նախագահ: 1970 - 1973 թվականներին սովորել է ԵրԱԱ ինստիտուտի ստացիոնար ասպիրանտուրայում (պաշտպանել ատենախոսություն և ստացել տեխնիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան)։ 1978 - 1982 թվականներին սովորել է ԽՄԿԿ ԿԿ բարձրագույն դպրոցում (Հասարակական գիտությունների ակադեմիա), ավարտել է գերազանցությամբ և ստացել քաղաքագետի մասնագիտություն։

Աշխատանքային գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ա. Հակոբյանը 1970 թ. աշխատել է Վայքի կաթնամթերքների արտադրության գործարանի գլխավոր ինժեներ:

1973 - 1976 թվականներին՝ ԵրԱԱ ինստիտուտի տեխնոլոգիական պրոբլեմային լաբորատորիայի ավագ գիտաշխատող:

1973 -1976 թվականներին՝ ԵրԱԱ ինստիտուտի տեխնոլոգիական ֆակուլտետի դասախոս։

1975 - 1976 թվականներին՝ ԵրԱԱ ինստիտուտի ԼԿԵՄ կոմիտեի ազատված քարտուղար:

1976 - 1977 թվականներին՝ ՀԼԿԵՄ Կենտկոմի արդյունաբերության և գյուղական երիտասարդության բաժնի վարիչ:

1977 - 1982 թվականներին՝ ՀԼԿԵՄ Կենտկոմի քարտուղար:

1977 - 1982 թվականների՝ Երիտասարդ դասախոսների դպրոցի դասախոս:

1982 - 1983 թվականներին՝ ՀԿԿ Մասիսի շրջկոմի երկրորդ քարտուղար:

1983 - 1987 թվականներին՝ Մասիսի շրջանային խորհրդի գործկոմի նախագահ[1]։

1987 - 1988 թվականներին՝ ՀԿԿ Կենտկոմի ագրոարդյունաբերության բաժնի վարիչի առաջին տեղակալ։

1988 - 1991 թվականներին՝ ՀԿԿ Արարատի շրջկոմի առաջին քարտուղար[2]:

1991 - 1992 թվականներին՝ ՀՀ Ձկնային կոմիտեի նախագահի առաջին տեղակալ[3]։

1992 - 1996 թվականներին՝ Հայաստանի Հանրապետության Գերագույն Խորհրդի (Ազգային Ժողովի) աշխատակազմի ղեկավար[4]։

1996 - 2018 թվականներին՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար (գլխավոր քարտուղար)[5][6]:

1996 թվականից առ այսօր՝ «ՀՀ Սահմանադրական իրավունքի կենտրոն» հ/կ գործադիր տնօրեն։

2002 թվականից առ այսօր՝ «Տերյան մշակութային կենտրոն» հ/կ նախագահ (հիմնադիր)։

2006 թ. հունվարի 4-ից մայիսի 25-ը՝ Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի լիազորություններն իրականացնող հանձնաժողովի նախագահ[7]։

Հավելյալ տեղեկատվություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1996 - 2018 թվականներին Ա. Հակոբյանը եղել է ՀՀ Սահմանադրական դատարանի "Պաշտոնական տեղեկագիր" պարբերականի գլխավոր խմբագիր:

1998 - 2018 թվականներին՝ «Սահմանադրություն և իրավունք» Հանրապետական ութ օլիմպիադաների կազմկոմիտեների նախագահ։

2000 - 2018 թվականներին՝ ղեկավարել է «ՀՀ Սահմանադրական իրավունքի կենտրոն»-ի և Եվրախորհրդի Վենետիկի հանձնաժողովի կողմից հրատարակվող «Almanaсh» ամենամյա միջազգային քառալեզու (հայերեն, անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն) հանդեսի հրատարակչական խումբը (առաքվել է աշխարհի 120 երկիր՝ բազմափթիվ գիտական կենտրոններ, ուսումնական հաստաատություններև սահմանադրական դատարաններ):

2007 - 2018 թվականներին՝ «Սահմանադրական արդարադատությունը նոր հազարամյակում» («Конституционное правосудие в новом тысячелетии») երկլեզու պարբերականի հրատարակչական խմբի ղեկավար:

2012 - 2018 թվականներին՝ «Նոր ժողովրդավարության երկրների սահմանադրական վերահսկողության մարմինների լրատու» (Вестник органов контитуционного контроля стран новой демократии) պարբերականի հրատարակչական խմբի ղեկավար։

1996 թ. հոկտեմբերի 9-ին Ա. Հակոբյանն ընտրվել է ՀՀ գյուղատնտեսական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս։

1977 - 1982 թվականներին եղել է ՀԽՍՀ ժողովրդական վերահսկողության կոմիտեի անդամ։

1978 թ. ընտրվել է Կուբայում անցկացված Երիտասարդության համաշխարհային 8-րդ փառատոնի համամիութենական կազկոմիտեի անդամ։ Այնուհետև պարգևատրվել է "Երիտասարդության 8-րդ համաշխարհային փառատոնի նախապատրաստմանն ու անցկացմանն ակտիվ մանակցության համար" Խորհրդային կառավարության մեդալով:

Ա․ Հակոբյանը եղել է «Դամալա» ազգագրական-հայրենագիտական հանդեսի խմբագրական խորհրդի նախագահ։

Կոչումներ, պարգևներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

2007 թ. օգոստոսի 29-ին Ա. Հակոբյանին շնորհվել է «Արդարադատության բարձրագույն պետական խորհրդականի» դասային աստիճան[8]։

1978 թ. դեկտեմբերի 27-ին և 1980 թ. մարտի 26-ին պարգևատրվել ՀԽՍՀ ժողովրդական վերահսկողության կոմիտեի "Ժողովրդական վերահսկողության համակարգում ակտիվ աշխատանքի համար» մեդալներով։

1974 և 1978 թվականներին արժանացել է Երիտասարդության գիտատեխնիկական ստեղծագործության դափնեկրի դիպլոմների։

1977 թ. պարգևատրվել է ՀամԼԿԵՄ Կենտկոմի «Երիտասարդության դաստիարակության գործում ակտիվ  աշխատանքի համար» պատվոգրով։

1980 թ. ապրիլի 25-ին պարգևատրվել է «Համամիութենական հարվածային կառույց Բայկալ-Ամուր մայրուղու շինարարությանն ակտիվ մասնակցության համար «Աշխատանքային արիության համար» մեդալով։

1981 թ. ապրիլի 12-ին պարգևատրվել է ԽՍՀՄ պետանվտանգության կոմիտեի «Սահմանապահ զորքերի գերազանցիկ» 1-ին աստիճանի շքանշանով,:

1981 թ. սեպտեմբերի 17-ին, ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի նախագահության հրամանագրով, «Արփա-Սևան» ջրատարի շինարարությանն ակտիվ մասնակցության համար պարգևատրվել է «Աշխատանքային արիության համար» ԽՍՀՄ մեդալով։

1982 թ. մարտի 26-ին, ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի նախագահության հրամանագրով, պարգևատրվել է «Աշխատանքային փառքի 3-րդ աստիճանի» շքանշանով:

1986 թ. հուլիսի 15-ին, ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության հրամանագրով, պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով։

1993 թ. ապրիլի 12-ին և 1995 թվականի հուլիսի 17-ին պարգևատրվել է ՀՀ Գերագույն Խորհրդի պատվոգրերով։

1998 թվականի ապրիլի 12-ին պարգևատրվել է ՀՀ վարչապետի շնորհագրով և մեդալով :

1999 թ. մարտի 9-ին պարգևատրվել է "Հայաստանի Հանրապետության երկրաշարժի գոտում փրկարար և վերականգնման աշխատանքներին ակտիվ մասնակցության համար» շնորհագրով և հուշամեդալով[9]։

2011 թ. փետրվարի 1-ին պարգևատրվել է ՀՀ սահմանադրական դատարանի ոսկե մեդալով[10]։

2016 թ. դեկտեմբերի 28-ին, ՀՀ Նախագահի հրամանագրով, «Պետական կառավարման համակարգում երկարամյա անբասիր գործունեության համար» պարգևատրվել է Մխիթար Գոշի մեդալով[11]։

2018 թ. ապրիլի 12-ին ՀՀ ոստիկանապետի հրամանով պարգևատրվել է «Համագործակցության ամրապնդման համար» մեդալով։

2019 թ. արժանացել է Համահայկական գրողների միության «Ոսկե դար» մրցանակի։

Գրքեր, հրապարակումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Առուշան Հակոբյանը հեղինակ է 4 մենագրությունների, ինչպես նաև Վահան Տերյանի ստեղծագործությունների ժողովածուների, ուսումնասիրությունների 8 գրքերի համահեղինակ։

Ա․ Հակոբյանն ունի ավելի քան 50 գիտական և 70 վերլուծական հրապարակումներ (հայերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, վրացերեն)՝ նվիրված սահմանադրական իրավունքի, սահմանադրական արդարադատության, հայ մշակույթի, գրականության, ազգագրության, հայրենագիտության, պետական կառավարման, հայ-վրացական հարաբերությունների, գյուղատնտեսության տարբեր բնագավառներին, ռեգիոնալ զարգացման հարցերին ու խնդիրներին (տպագրված՝ Երևանում, Մոսկվայում, Կիևում, Թբիլիսիում, Բառնաուլում, Ս․ Պետերբուրգում, Կրասնոդարում)։

2015 թ. լույս է տեսել  Ա․ Հակոբյանի «Փոշմանել եմ․․․ փոշմանելուց» բանաստեղծությունների ժողովածուն։

2024 թ. լույս է տեսել Առուշան Հակոբյանի «Ճամփեզրին նստած» բանաստեղծությունների ժողովածուն։

2015 թ. Ա․ Հակոբյանի հեղինակությամբ և մենախոսությամբ նկարահանվել է «Վահան Տերյան» երկու մասից բաղկացած ֆիլմը։

2019 թ. հրատարակվել է Ա․ Հակոբյանի «Վահան Տերյանի հետ» հանրագիտարանային գիրքը[12]՝ նվիրված Վ․ Տերյանի 135-ամյակին, որն արժանացել է Համահայկական գրողների միության տարվա մրցանակին։

2006 թ. Ա․ Հակոբյանը հրատարակել է «ШТРИХИ К  ПОРТРЕТУ» գիրքը, նվիրված քաղաքական ու պետական գործիչ Պողոս Մակինցյանին

2010 թ. Ա․ Հակոբյանի խմբագրությամբ իրականացվել է «ШЕДЕВРЫ РУССКОЙ ПОЭЗИИ» ժողովածուի հրատարակումը։

2005 թ. Ա․ Հակոբյանի խմբագրությամբ «Տերյան մշակութային կենտրոնը» հրատարակել է Վահան Տերյանի "Ընտրանի. բանաստեղծություններ, թարգմանություններ, հրապարակումներ, նամակներ" ստեղծագործությունների 800 էջանոց լիակատար ժողովածուն, նվիրված Վահան Տերյանի 120-ամյակին։

Ա․ Հակոբյանը զեկուցումներով հանդես է եկել պատմամշակութային, սահմանադրական իրավունքի, հայ գրականության, սննդարդյունաբերության հարցերին նվիրված շուրջ 25 միջազգային գիտական և գիտագործնական համաժողովներում և միջոցառումներում։

Ա․ Հակոբյանը եղել է Վ․ Տերյանի 120, 125 և 135 ամյակներին նվիրված հանրապետական միջոցառումների, հանդիսավոր նիստերի զեկուցողը, ինչպես նաև պոետի 130-ամյակի միջոցառումների կազմակերպման հանձնաժողովի ղեկավար (կազմկոմիտեի նախագահ ՀՀ վարչապետ)։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Մասիսի շրջսովետի 1983 թվականի հուլիսի 2-ի N 8 որոշում
  2. ՀԿԿ Արարատի շրջկոմի 1988 թվականի հունիսի 26-ի պլենումի որոշում
  3. ՀՀ սննդարդյունաբերության նախարարի 1991 թվականի ապրիլի 5-ի N 123 հրաման
  4. ՀՀ Գերագույն Խորհրդի քարտուղարության 1992 թվականի հունիսի 16-ի N 234 հրաման
  5. Worldwide Government Directory with Intergovernmental Organizations 2013
  6. ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահի 1996 թվականի փետրվարի 9-ի N1 կարգադրություն
  7. ՀՀ Նախագահի 2006 թվականի հունվարի 4-ի ՆՀ-1-Ա հրամանագիր
  8. ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահի 2007 թվականի հուլիսի 7-ի N 3 կարգադրություն
  9. «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ N 145 ՈՐՈՇՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1998 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 762 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ». www.arlis.am. 9 մարտի 1999 թվական. Վերցված է 2023 թ․ մարտի 28-ին.
  10. ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահի 2011 թվականի փետրվարի 1-ի ՍԴԱՈ-5 որոշում
  11. «Հանրապետության նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ». president.am. Վերցված է 2023 թ․ մարտի 28-ին.
  12. «Վահան Տերյանի հետ | Zangak Bookstore». zangakbookstore.am. Վերցված է 2023 թ․ մայիսի 1-ին.