Առնոլդ Ցվայգ
Առնոլդ Ցվայգ գերմ.՝ Arnold Zweig | |
|---|---|
| Ծնվել է | նոյեմբերի 10, 1887[1][2][3][…] |
| Ծննդավայր | Գլոգուվ, Սիլեզիա, Պրուսիայի թագավորություն, Գերմանական կայսրություն[4] |
| Վախճանվել է | նոյեմբերի 26, 1968[5][1][2][…] (81 տարեկան) |
| Վախճանի վայր | Արևելյան Բեռլին, Արևելյան Գերմանիա |
| Գերեզման | Դորթեենշտադտի գերեզմանատուն |
| Մասնագիտություն | քաղաքական գործիչ, գրող, վիպասան, դրամատուրգ և հակապատերազմային ակտիվիստ |
| Քաղաքացիություն | |
| Ուշագրավ աշխատանքներ | The Case of Sergeant Grischa? |
| Անդամակցություն | ԳԴՀ Արվեստների ակադեմիա |
| Պարգևներ | |
| Ամուսին | Beatrice Zweig?[4] |
Առնոլդ Ցվայգ (նոյեմբերի 10, 1887[1][2][3][…], Գլոգուվ, Սիլեզիա, Պրուսիայի թագավորություն, Գերմանական կայսրություն[4] - նոյեմբերի 26, 1968[5][1][2][…], Արևելյան Բեռլին, Արևելյան Գերմանիա), գերմանացի գրող, հասարակական գործիչ, Ժողովրդական պալատի դեպուտատ (1949–1967 թվականներին), արվեստների գերմանական ակադեմիայի պրեզիդենտ (1950–1953 թվականներին), Խաղաղության համաշխարհային խորհրդի անդամ, Առաջին համաշխարհային պատերազմի (1914–1918 թվականների) մասնակից։
Կատարած աշխատանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]1933 թվականից հետո ապրել է տարագրության մեջ։ 1948 թվականին վերադարձել է Բեռլին։ Առնոլդին առաջին հաջողությունը բերել են «Գրառումներ Կլոպֆեր ընտանիքի մասին» (1911 թվականի վիպակը, «Նովելներ Կլավդիայի մասին» (1912 թվականին) վեպը և «Ծիսական սպանություն Հունգարիայում» (1914 թվականին, Հ․ Կլայստի անվան մրցանակ, 1915 թվականին) դրաման։ 1927 թվականին հրատարակված «Վեճ ենթասպա Գրիշայի շուրջը» վեպը հիմք հանդիսացավ առաջին համաշխարհային պատերազմին վերաբերող «Սպիտակամորթ մարդկանց մեծ պատերազմը» էպիկական շարքի համար, որի վրա նա աշխատել է ամբողջ կյանքում։ Շարքն ընդգրկում է «ժամանակը հասունացել է» (1957 թվականին), «1914 թվականի երիտասարդ կինը» (1931 թվականին), «Դաստիարակություն Վերդենի մոտ» (1935 թվականին), «Անդորր» (1954 թվականին), «Գահ բարձրացնելը» (1937 թվականին) և «Սառույցը շարժվեց» (անավարտ) վեպերը։ Նշանակալի է «Վանդսբեկյան կացին» (հրատարակությունը 1943 թվականին, իվրիտերեն, թարգմանությունը գերմանական ձեռագրից) վեպը, որի գլխավոր թեման հիտլերյան վարչակարգի բարոյական անկումն ու ֆաշիզմի համար ճանապարհ բացած մանրէաբույժ տարրերի մերկացումն է։ «Երազանքը թանկ է» (1962 թվականին) վեպում Ցվայգը բացահայտել է ֆաշիզմի տարիներին կատարվածի համար գերմանացի մտավորականի կողմից սեփական պատասխանատվության գիտակցման դժվարին պրոցեսը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 Encyclopædia Britannica
- 1 2 3 4 Internet Speculative Fiction Database — 1995.
- 1 2 filmportal.de — 2005.
- 1 2 3 Deutsche Nationalbibliothek Record #118637452 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- 1 2 Цвейг Арнольд // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 12, էջ 168)։ |
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Առնոլդ Ցվայգ» հոդվածին։ |
| ||||||||||||||||
- Նոյեմբերի 10 ծնունդներ
- 1887 ծնունդներ
- Նոյեմբերի 26 մահեր
- 1968 մահեր
- ԳԴՀ ազգային մրցանակի դափնեկիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Գերմանացի գրողներ
- Գերմանացի հասարակական գործիչներ
- Առաջին համաշխարհային պատերազմի մասնակիցներ
- Գերմանացի վիպասաններ
- Գերմանացի դրամատուրգներ
- Գերմանիայի քաղաքական գործիչներ
- Գերմանիայի հրեաներ
- Բեռլինի գեղարվեստի ակադեմիայի անդամներ
- Գերմանալեզու գրողներ