close
Jump to content

Ապակատար դերբայ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ապակատար դերբայ, ժամանակակից հայերենի կախյալ դերբայներից կամ ձևաբայերից մեկը։ Ցույց է տալիս գործողությունը չսկսված, կատարելի վիճակում։

Ապակատար դերբայն արևելահայերենում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կազմվում է -ու մասնիկով, որն ավելանում է անորոշ դերբային, ինչպես՝

գրել → գրելու
կարդալ → կարդալու
զարմանալ → զարմանալու։

Ժամանակաձևեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ապակատար դերբայը միշտ հանդես է գալիս օժանդակ բայի ներկա և անցյալ ձևերի հետ՝ կազմելով սահմանական եղանակի ներկա ապակատար և անցյալ ապակատար ժամանակաձևերը.

1. Սահմանական եղանակ. Ապակատար ներկա

Եզակի թիվՀոգնակի թիվ
I դեմքներկելու եմներկելու ենք
II դեմքներկելու եսներկելու եք
III դեմքներկելու էներկելու են

2. Սահմանական եղանակ. Ապակատար անցյալ

Եզակի թիվՀոգնակի թիվ
I դեմքներկելու էիներկելու էինք
II դեմքներկելու էիրներկելու էիք
III դեմքներկելու էրներկելու էին

Ապակատար դերբայը ձևով նման է անորոշ դերբայի սեռական և տրական հոլովներին[1]։

Ապակատար դերբայն արևմտահայերենում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կազմվում է -ու մասնիկով՝ անորոշի ձևերից։ Ի և Ու լծորդները հնչյունափոխվում են Ե-ի։

գրել → գրելու
թռչիլ → թռչելու (ի > ե)
թողուլ → թողելու (ու > ե)։

Ժամանակաձևեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Միանալով օժանդակ բայի ներկայի և անցյալ ձևերին կազմում է հարկադրական եղանակի ապառնի և անցյալի ապառնի ժամանակաձևեր, որոնք մեծ գործածություն չունեն արևմտահայերեն գրական լեզվում։ Դրանք իրենց իմաստով համընկնում են արևելահայերենի հարկադրական եղանակի հետ։

1. Հարկադրական եղանակ. Ապառնի

Եզակի թիվՀոգնակի թիվ
I դեմքգրելու եմգրելու ենք
II դեմքգրելու եսգրելու եք
III դեմքգրելու էգրելու են

2. Հարկադրական եղանակ. Ապակատար անցյալ

Եզակի թիվՀոգնակի թիվ
I դեմքգրելու էիգրելու էինք
II դեմքգրելու էիրգրելու էիք
III դեմքգրելու էրգրելու էին

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Յու. Ս. Ավետիսյան, Արևելահայերենի և արևմտահայերենի զուգադրական քերականություն, Երևան, 2007, էջ 161, 185-183։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Լևոն Եզեկյան, Հայոց լեզու, Երևան, 2007, էջ 286-287։