Անդրանիկ Կոթողյան
| Անդրանիկ Կոթողյան | |
|---|---|
| Ծնվել է | հունիսի 15, 1904 |
| Ծննդավայր | Վան, Վանի վիլայեթ, Օսմանյան կայսրություն |
| Մահացել է | հունվարի 1, 1982 (77 տարեկան) |
| Մահվան վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
| Քաղաքացիություն | |
| Ազգություն | հայ |
| Կրթություն | Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտ (1933)[1] |
| Կոչում | պրոֆեսոր[1] |
| Գիտական աստիճան | գյուղատնտեսական գիտությունների դոկտոր[1] (1954) |
| Մասնագիտություն | մեղվաբույծ |
| Աշխատատու | Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտ[1] և Անասնաբուծության և անասնաբուժության գիտական կենտրոն[1] |
| Կուսակցություն | ԽՄԿԿ[1] |
Անդրանիկ Մարտիրոսի Կոթողյան (հունիսի 15, 1904, Վան, Վանի վիլայեթ, Օսմանյան կայսրություն - հունվարի 1, 1982, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ մեղվաբույծ։ Գյուղատնտեսական գիտությունների դոկտոր (1954), պրոֆեսոր (1958)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավարտել է Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտը (1933)։ 1936 թվականից դասախոսել է Հայկական գյուղատնտեսական և Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտներում։ 1944-1961 թթ. եղել է Հայկական անասնաբուծության և անասնաբուժության ԳՀԻ մեղվաբուծության և մանր եղջերավոր անասնապահության բաժնի վարիչ։ Գիտական աշխատությունները նվիրված են Հայաստանի մեղվաբուծության զարգացման պատմությանը, մեղվի ընտանիքների բազմացման, օժանդակ մայրերի օգտագործման հարցերին, մեղուների նոր պոպուլյացիաների խոշորացված հիբրիդների ստեղծմանը։ Կոթողյանին է պատկանում մեկ մեղվաընտանիքից ստացված մեղրի (304 կգ) և մեղրամոմի (14 կգ) համաշխարհային ռեկորդը (1940)։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 5 6 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2000.
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 507)։ |