Աբել Սիմոնյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Սիմոնյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Աբել Սիմոնյան | |
|---|---|
| Ծնվել է | օգոստոսի 15, 1922[1] Խնձորեսկ, Զանգեզուրի գավառ, Հայաստանի Սոցիալիստական Խորհրդային Հանրապետություն, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1] |
| Մահացել է | հունիսի 3, 1994 (71 տարեկան) Երևան, Հայաստան |
| Քաղաքացիություն | |
| Ազգություն | հայ |
| Մասնագիտություն | պատմաբան և համալսարանի դասախոս |
| Հաստատություն(ներ) | Երևանի պետական համալսարան[1] և Հայկական հանրագիտարան հրատարակչություն[1] |
| Ալմա մատեր | Երևանի պետական համալսարան (1950)[1] |
| Գիտական աստիճան | պրոֆեսոր և պատմական գիտությունների դոկտոր[1] |
| Տիրապետում է լեզուներին | հայերեն |
| Կուսակցություն | ԽՄԿԿ[1] |
Աբել Պողոսի Սիմոնյան (օգոստոսի 15, 1922[1], Խնձորեսկ, Զանգեզուրի գավառ, Հայաստանի Սոցիալիստական Խորհրդային Հանրապետություն, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1] - հունիսի 3, 1994, Երևան, Հայաստան), հայ խորհրդային պատմաբան, պատմական գիտությունների դոկտոր (1969), պրոֆեսոր (1972)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավարտել է Երևանի համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը (1950)։ 1939-1946 թվականներին ծառայել է խորհրդային բանակում, մասնակցել Երկրորդ համաշխարհային պատերազմին։ Եղել է Երևանի համալսարանի կուսկոմիտեի քարտուղար (1950-1953), ԽՄԿԿ պատմության ամբիոնի վարիչ (1961-1964), Հայկական սովետական հանրագիտարանի գլխավոր խմբագրի տեղակալ (1965-1974), գլխավոր խմբագիր (1974-1979)։ 1983 թվականից ՀԽՍՀ ԳԱ պատմության ինստիտուտի Սովետական Հայաստանի քաղաքների և գյուղերի պատմության բաժնի վարիչն էր։
Գիտական աշխատությունները վերաբերում են հայ ժողովրդի խորհրդային ժամանակաշրջանի պատմությանը։
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Երևան. 1920-1967, Երևան, 1968։
- Երևան 2750, Երևան, 1968 (համահեղինակ)։
- Քաղաքամայր Երևանը, Երևան, 1983։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աբել Սիմոնյան» հոդվածին։ |
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 376)։ |